Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.03.2015 | 00:02

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ


Սուրբ Միքայել Հրեշտակապետ,
Կռվի օրը պաշտպանիր մեզ,
Պաշտպանիր մեզ ընդդեմ չարի և
դևերի ծուղակների,
Թող որ Աստված սաստի նրանց.
Մենք խոնարհաբար աղոթում ենք:
Աղոթիր և դու, ո՜վ երկնային զորաց իշխան.
Աստծո զորությամբ դժոխք քշիր սատանային
Եվ մյուս բոլոր չար ոգիներին,
Որ սողոսկում են աշխարհ`
Հոգիների կործանում փնտրելու համար:
Ամեն:

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ